Մատչելիության հղումներ

«Ո՞ր խոսքին հավատանք». Իրանի նախագահը դժգոհել է Թրամփի զգուշացումներից


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Այդուհանդերձ, Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ:

ԱՄՆ նախագահը խոսում է խաղաղության մասին ու միաժամանակ սպառնում զանգվածային ոչնչացման արդիական միջոցներով, դժգոհել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հարցնելով. «Հիմա ո՞ր խոսքին հավատանք»:

Այդուհանդերձ, Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ:

«Մենք պատերազմի չենք ձգտում», - ասել է նա:

Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ մեկ ամիս առաջ են սկսել բանակցել Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ՝ Օմանի միջնորդությամբ։

Օրերս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը։ Սպիտակ տան ղեկավարը պնդել էր, թե Իրանն ընդունել է որոշ պահանջներ՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Լավատեսությանը զուգահեռ՝ Թրամփը կրկին սպառնացել էր ռազմական ուժի դիմել, եթե կողմերն ի վերջո չգան համաձայնության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG