Մատչելիության հղումներ

Ռուբիո-Լավրով հեռախոսազրույց. Պետքարտուղարը փոխանցել է անհապաղ հրադադար հաստատելու Դոնալդ Թրամփի կոչը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում ողջունել է Միացյալ Նահանգների «դրական դերը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման գործում, հաղորդում է «Ռոյթերզը»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր Telegram-ի ալիքում հայտնել է նաև, որ Լավրովը Ռուբիոյի հետ համաձայնության է եկել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հետագա շփումները շարունակելու վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ Մարկո Ռուբիոն ողջունել է գերիների փոխանակումը, որի համաձայնությունը ձեռք բերվեց Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում:

«Պետքարտուղարը նաև փոխանցել է նախագահ Թրամփի ուղերձը՝ ԱՄՆ-ը հանձնառու է ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը: ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագիրը առաջ գնալու լավագույն ուղին է: Պետքարտուղարը նաև ընդգծել է՝ նախագահ Թրամփը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերջ տալ բռնություններին», - հայտարարել է պաշտոնական Վաշինգտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG