Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այսօր հայտարարել է, որ ինքը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ միասին, մտադիր է խոսել Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև վաղը նախատեսվածհեռախոսազրույցից առաջ։
Մերցը նշել է, որ այս հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վատիկանում՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի երդմնակալության պատարագին։ Մերցը նշել է, որ Վատիկանում նա նաև մանրամասն զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Մենք համաձայնության ենք եկել, որ չորս պետությունների առաջնորդներս կրկին կխոսենք ԱՄՆ նախագահի հետ՝ (Պուտինի հետ) հեռախոսազրույցը նախապատրաստելու համար», - ասել է Մերցը։