Մատչելիության հղումներ

Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում


Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ Նիկոսուր Դանը բարձր մասնակցության պայմաններում հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ծայրահեղ ազգայնական թեկնածու Գեորգի Սիմիոնին։ Այս անսպասելի արդյունքը, ամենայն հավանականությամբ, կապահովի Ռումինիայի շարունակականությունը դեպի Արևմուտք ուղղված քաղաքական կուրսում։

Ռումինիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մայիսի 19-ի վաղ առավոտյան 100 տոկոս ձայների հաշվարկով Դանը ստացել է 53.6 տոկոս (6.17 միլիոն ձայն), իսկ «Ռումինացիների միավորման դաշինք» կուսակցության առաջնորդ Սիմիոնը՝ 46.4 տոկոս (5.34 միլիոն ձայն):

«Սա ձեր հաղթանակն է», - իր աջակիցներին ուղղված ելույթում ասել է Դանը, - «Սա հազարավոր մարդկանց հաղթանակն է, ովքեր հավատացել են, որ Ռումինիան կարող է փոխվել։ Մի մոռացեք այդ ուժը, որովհետև դեռ անելիքներ ունենք»։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու «դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը»։

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 4-ին էր։

XS
SM
MD
LG