Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետևել է օդուժի վարժանքներին և կոչ արել ուժեղացնել պատերազմին պատրաստվածությունը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է երկրի ռազմաօդային ուժերի զորավարժություններին և ընդգծել ռազմական պատրաստվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, շաբաթ օրը հայտնել են պետական լրատվամիջոցները:

Հինգշաբթի նա հետևել էր հակաօդային պաշտպանության մարտական վարժանքներին, կոչ արել «բանակի բոլոր ստորաբաժանումներին հասնել ռազմական պատրաստվածության մեջ բեկումնային առաջընթացի»։

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, թե ինչպես է MiG-29 կործանիչը հրթիռ արձակում, որը, ըստ Կորեայի ազգային միավորման ինստիտուտի վերլուծաբան Հոն Մինի, հավանաբար Ռուսաստանի մշակած միջին կամ երկար հեռահարության օդից օդ դասի հրթիռի հյուսիսկորեական տարբերակն է։

Բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդը ավելի վաղ ստուգել էր տանկերի և զինամթերքի գործարանները, այցելել Փհենյանում Ռուսաստանի դեսպանատուն՝ վերահաստատելով դաշինքը Մոսկվայի հետ։

«Փհենյանը կձեռնարկի արդյունավետ և պատշաճ միջոցներ՝ բոլոր ոլորտներում ԱՄՆ-ի թշնամական սադրանքներին դիմակայելու համար», - իր հերթին հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG