Մատչելիության հղումներ

Լեհաստանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը


Լեհաստանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առավելագույն թվով քվեներ է ստացել Վարշավայի քաղաքապետը, ազատական Ռաֆալ Թշակովսկին։

Լեհաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ նրա օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների 31 տոկոսը։ Երկրորդ փուլում Թշասկոսվկու մրցակիցն է լինելու աջ-պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին։

Նրա օգտին քվեարկել է լեհ ընտրողների ավելի քան 29 տոկոսը։ Քվեարկության երկրորդ փուլը Լեհաստանում կայանալու է հունիսի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG