Մատչելիության հղումներ

Վարչապետը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։

Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։

Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG