Հռոմի նորընտիր Լեո պապը հայտարարել է, որ կանի «ամեն հնարավորը» խաղաղության համար և առաջարկել է, որ Վատիկանը որպես միջնորդ հանդես գա՝ գլոբալ հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով խոսել է Պապի հետ նրա ընտրությունից անմիջապես հետո, ողջունել է այդ առաջարկը և կրկին հաստատել, որ Կիևը պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են իր երկրի պատերազմը Ռուսաստանի հետ ավարտելուն։
Հռոմի պապն արդեն բազմիցս խաղաղության կոչեր է արել։ Սուրբ Պետրոսի հրապարակում բազմությանն ուղղված նրա առաջին խոսքերն էին՝ «խաղաղություն բոլորիդ»։
Խաղաղության թեմային նա վերադարձել է նաև Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այդ եկեղեցիներից մի քանիսը տեղակայված են հակամարտություններով տառապող երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Սիրիան, Լիբանանը և Իրաքը, և հաճախ բախվում են հալածանքների՝ որպես կրոնական փոքրամասնություններ։
«Սուրբ Աթոռը միշտ պատրաստ է աջակցել երկխոսությանը՝ մարդկանց վերադարձնելու հույսն ու արժանապատվությունը՝ խաղաղության արժանապատվությունը», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ով է Հռոմի նոր Պապը, ինչ է հայտնի նրա մասին