Այս մասին հանձնաժողովից հայտնել են «Ուղղակի ժողովրդավարություն» իրավապաշտպանական կազմակերպությանը, որը, վկայաբերելով «Ազատության» երեք ամիս առաջ հրապարակած ռեպորտաժում տեղ գտած փաստերը, համայնքապետարանին ու ավագանուն մեղադրել է կոռուպցիայի և ապօրինության մեջ։