Մոսկվան գերադասում է ուկրաինական խնդրի լուծմանը հասնել դիվանագիտական և քաղաքական մեթոդներով, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«2022 թվականից առաջ նախագահը բավական լուրջ ջանքեր գործադրեց, որպեսզի մեր նպատակներին հնարավոր լինի հասնել դիվանագիտական ճանապարհով։ Այդ ժամանակ, սակայն, մենք բավական կոշտ մերժումներ ստացանք։ Թե երկկողմ մակարդակում, թե ՆԱՏՕ-ում և թե ԵԱՀԿ-ում հրաժարվեցին քննարկել ռուսական կողմի մշակած փաստաթղթերը»,- պնդել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ «երբ դիվանագիտական ասպարեզում այլևս մանևրելու տեղ չի մնում, մեկնարկում է հատուկ ռազմական գործողությունը»։