Թրամփը նպատակահարմարության դեպքում «պատրաստ է մասնակցել» ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, «եթե դա նպատակահարմար լինի»:

«Ես մտածում էի գնալու մասին, բայց դա շատ դժվար է... Եթե ինչ-որ բան պատահի, ես ուրբաթ օրը կգնամ, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասել է Թրամփը Դոհայում գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«Բայց մենք հիմա ունենք մարդիկ, որոնք բանակցություններ են վարում, ես պարզապես հույս ունեմ, որ Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան ինչ-որ բան անել: Սա պետք է դադարեցվի»,-ԱՄՆ նախագահի խոսքերը փոխանցում է Reuters-ը: